Ռուսաստանաբնակ հասարակական գործիչ Սարգիս Ասատրյանը տեսաուղերձով դիմել է հանրությանը, որտեղ խոսել է Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքից է կախված, թե ով հետագայում կղեկավարի երկիրը։ Անձամբ ես գիտեմ, թե ով կհաղթի, բայց եկեք հարցնենք մեր ընդհանուր ծանոթին»,- ասել է Ասատրյանը և դիմել ռուսական վիրտուալ ձայնային օգնական «Яндекс Алиса»-ին. «Բարեւ Ալիսա, ո՞վ կհաղթի Հայաստանի արտահերթ ընտրություններում»։

«Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- պատասխանել է Ալիսան։

«Սա նրանց համար է, ովքեր հաճախ ասում են, թե իբր Ռուսաստանն ունի մեկ այլ թեկնածու: Ահա ռուսական «Яндекс» պլատֆորմը՝ հարցրեք Ալիսայից, թե ով կհաղթի Հայաստանի ընտրություններում»,- նշել է Ասատրյանը։

1996