Ընտրական հանձնաժողովներից կան ահազանգեր, որոնք տարբեր անդամներ միջնորդավորված են ստացել, այն մասին, որ հայտնի իշխանազավթիչ շրջանակները հանձնաժողովներում իրենց անդամներին ու հանձնաժողովների նախագահներին հանձնարարել են 3, 18 և այլ համարների /""/ քվեարթիկները տրցակով տրամադրելիս դրանց վրա գրիչով կամ մատիտով նշումներ անել, որ եթե ընտրողը առանձնացնի դրանք, քվեարկությունից հետո անվավեր ճանաչվեն գրառման պատճառով։ Բոլոր վստահված անձանց, հանձնաժողովի ազնիվ անդամներին, դիտորդներին հորդորում եմ առավելագույն զգոնություն։ Նմաններին բռնել ու հանձնել ոստիկանությանը՝ գլուխները քաչալացնելու համար։

Խնդրում եմ՝ առավոտյան քվեարկությունից առաջ ստուգել բոլոր քվեաթերթիկների վավերականությունը, քվեարկության ընթացքում ուշադիր լինել, թե որ ժամին ով է դրանք տրամադրում և հետևել նրանց գործունեությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը։

1254