Civic.am-ը գրում է.

«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Գրողների միության շենքում քվեարկելուց հետո Civic.am-ի հետ զրույցում խոսելով նախընտրական փուլի եւ քարոզարշավի մասին, ասաց․ «Այս նախընտրական քարոզարշավը շատ նման էր 2017 թվականի քարոզարշավին՝ կաշառքների, դրամական խոստումների առումով․ ըստ էության՝ մթնոլորտը հեղեղված էր այդ ամենով եւ դա շատ բացասական  ազդեցություն ունի այս ընտրությունների գնահատման վրա։ Մյուս բացասական երևույթը, որը աննախադեպ էր, դա հայհոյանքն էր, բռնության սպառնալիքները եւ այն ահաբեկումը, որ  ընտրությունների վերջին օրը ուղիղ սպառնում են քաղաքացիական պատերազմով»։

Նրա կարծիքով՝ անվստահության մեծ պաշար կա այս ընտրական համակարգի նկատմամբ։ «Չի փոխվել ԿԸՀ-ի կազմը․ գրեթե չեն փոխվել տեղամասային եւ ընտրատարածքային հանձնաժողովների կազմում եւ այդ ամենն ընտրությունների նկատմամբ վստահությունը չի ավելացնում»։

Ղուկասյանի խոսքով՝ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ունեն գերիշխող քաղաքական նպատակներ հանուն ինչի այսօր կարող են զոհաբերվել եւ՛ ժողովրդավարական արժեքները, եւ՛ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հրամայականը։ «Դա տեսանելի է, այս ընտրապայքարը ցույց տվեց, որ մասնակիցներից ոմանք պատրաստ են ցանկացած քայլի գնալ»։

Մանրամասները՝ տեսանյությում։

 

492