«Հզոր, հզոր, հզոր Արմավիր, դու էլի հաղթեցիր»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

«Ռեկորդային թվով մասնակցության պարագայում՝ 12988 ընտրող, Արմավիր քաղաքի բոլոր 16 տեղամասերի նախնական ամփոփ տվյալներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 62.5%-ը, 800 ձայն կամ 3% ավել, քան հեղափոխական 2018 թվականին:

Արմավիրում կա՛ ապագա, Հայաստանում ապագա կա՛ ու ինձ համար մեծագույն պատիվ է ծառայել այդ ապագայի կերտմանը»,-մասնավորապես նշված է Արմավիրի քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

21 Հունիս, 2021 00:49
1998
; ;