ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, գրել է, որ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձեւավորի կառավարություն։

Հիշեցնենք, ժամը 08։30-ի դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների արդյունքները, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ընտրություններին մասնակցած քվեարկողների 53,92%-ի կամ 687.251 մարդու քվեն:

1717