Հայաստանը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից. Դեկանոիձե
Հայաստանում նախօրեին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներին անդրադարձել է նաև Վրաստանի 10-րդ գումարման պատգամավոր Խատիա Դեկանոիձեն, հայտնում է Ալիք Մեդիան:
Նրա խոսքով, Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից շատ ավելի առաջ է, քան Վրաստանը:
«Պատերազմից հետո երկրում, մեծ ճնշման, ռուսամետ օլիգարխների ռևանշի պայմաններում Նիկոլ Փաշինյանը 53%-ով հաղթում է արտահերթ ընտրություններում:Հայաստանը ժողովրդավարությամբ շատ ավելի առաջ է Վրաստանից, իսկ Փաշինյանը հնարավորություն ունի պատմական առաջընթաց բերելու Հայաստանին:Շնորհավորում եմ մեր լավ ընկերներին՝ ստիպված եղան մեծ քննություն հանձնել ու հիմա հաջողությամբ արդարացրին իրենց»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Դեկանոիձեն:
21 Հունիս, 2021 23:38
1090
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
13 Հոկտեմբեր, 2026 21:16
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները
13 Հոկտեմբեր, 2026 19:21
Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան
13 Հոկտեմբեր, 2026 19:17