
Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին հանդիպման էր հրավիրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որի ժամանակ պետք է ելույթ ունենար և պատասխաներ քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի, իսկ 19:00 նախատեսվում էր նախագահի գործունեությունից դժգոհ քաղաքացիների հանրահավաքը։
Պարզ էր, որ նախագահի հետ հանդիպմանը հիմնականում պետք է ներկայանային նախագահի աջակիցները։
Այդ պատճառով որոշ քաղաքական ուժեր նախագահի հետ հանդիպում ունեցան, որի ժամանակ նախագահին առաջարկեցին տեղափոխել հանդիպումը, հնարավոր բախումներից խուսափելու համար։
Ի պատասխան այդ առաջարկի նախագահը խոստացավ, որ իր հանդիպումը ավարտելու է 18:40, որպեսզի հանրահավաքի մասնակիցների միջև բախումներ տեղի չունենան։
Սակայն այդ նույն բախումներից «խուսափողները» իրենց իսկ կուսակցությանը պատկանող լրատվականների աշխատողներին` ցուցարարների տեսքով, ուղարկեցին մեր կողմից կազմակերպած հանդիպմանը։ Վերջիններս տարբեր սադրիչ գործողություններով փորձում էին բախումներ հրահրել։
Սակայն մեր թիմակիցները խոհեմ գտնվեցին և հանրահավաքը տեղի ունեցավ առանց որևէ լուրջ միջադեպերի։
Հարգելիներս, հերի՛ք է առաջնորդվեք նման կեղծ օրակարգով, ասում եք մի բան, բայց անում լրիվ հակառակը։
Եթե իրականում գոնե մի փոքր մտահոգված եք Արցախի ապագայով վերջ տվեք այս ամենին, դա մեզ ոչ մի լավ բանի չի բերելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Հարությունյանը։