Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտնում է «Բելտան»։

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայությունը դարձան երկրի համար կարեւորագույն հասարակական-քաղաքական արշավում հաջողության գրավականը»,- նշել է նա:

Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ Մինսկի եւ Երեւանի միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը այսուհետ եւս կզարգանա՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկամության եւ բարգավաճման:

533