Իսպանական «Սեւիլիան» համաձայնության է եկել թիմի ավագ Խեսուս Նավասի հետ պայմանագիրը երեք մրցաշրջանով երկարաձգելու հարցում՝ այս մասին հայտնել է ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսե Կաստրոն:

«Մենք երեք տարի պայմանավորվել ենք նոր պայմանագրի շուրջ: Ես երջանիկ եմ, քանի որ մենք՝ «Սևիլիայի» երկրպագուներս, մեծ սիրով ենք վերաբերվում նրան որպես պրոֆեսիոնալ անձնավորության: Նա օրինակ է «Սեւիլիայի» բոլոր խաղացողների համար,- Կաստրոյի խոսքերը մեջբերվում է թիմի կայքում:

Նավասը խաղացել է «Սեւիլիայում» 2003-ից 2013 թվականներին, ապա խաղացել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», իսկ 2017-ին վերադարձել է Իսպանիայի հավաքական: Անդալուսյան ակումբի կազմում նա դարձավ Եվրոպայի լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի գավաթի կրկնակի հաղթող: 35-ամյա Նավասը Իսպանիայի հավաքականում եղել է նաեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։

 

276