Վճարելով ամենօրյա գնումների դիմաց Mastercard քարտով՝ դարձե՛ք մինչև 30.06.2021թ․ ակցիայի մասնակից և ստացե՛ք cashback 20 հազ. ՀՀ դրամից մինչև 800 հազ. ՀՀ դրամ գումարի չափով:

 

2021թ.-ի ապրիլի 5-ին մեկնարկել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #cashbackմարաթոն ակցիան: Ակցիայի շրջանակներում հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում, վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ:

 

Ակցիայի բազմաթիվ մասնակիցներն արդեն փոխանակել են կուտակված բոնուսային միավորները cashback-ի գումարի կամ կինոթատրոնի տոմսերի հետ:

 

Հիշեցնում ենք, որ բոնուսային միավորները կուտակվում են հետևյալ սկզբունքով՝

 

⦁ 1 բոնուսային միավոր՝ ՀՀ տարածքում գործող վաճառքի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետ խանութներում կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,

 

⦁ 1.5 բոնուսային միավոր՝ արտերկրում գործող վաճառքի/սպասարկման կետերից կամ արտասահմանյան կայքերից կատարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամ անկանխիկ վճարման դիմաց,

 

⦁ բոնուսային միավոր կուտակելու համար 1 անկանխիկ գործարքի նվազագույն գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,

 

⦁ բոնուսային միավորներ չեն հաշվարկվում գործարքի 500.000 ՀՀ դրամը գերազանցող մասի նկատմամբ, այսինքն՝ նման գործարքների դիմաց կուտակվող բոնուսային միավորների առավելագույն քանակը 500 միավոր է:

 

⦁ gifts.vtb.am կայքում հնարավոր է ընտրել cashback-ը 20.000 ՀՀ դրամից մինչև 800.000 ՀՀ դրամ սահմանաչափով:

 

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում` https://gifts.vtb.am/ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

24 Հունիս, 2021 18:35
88
; ;