​ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի  որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակավծ ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում  պարզվել է երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում  Երևանի բնակիչ, 25-ամյա Վանուշ Ստեփանյանի կողմից վարած Mercedes  CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևանում վրաերթի ենթարկված և հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Պարզվել է  հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 31-ամյա Նելլի Գ.-ն և  40-ամյա Իրինա Ա.-ն:

Նելլի Գ.-ն Երևան Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգչուհի է, իսկ Իրինա Ա.-ն ՝ ԱՁ տնօրեն: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը  իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել  2 հետիոտնի:

Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն  ժամանել էին ճանապարհային ոստիկանության  1-ին  սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Ռազմիկ Ասատրյանն ու տեսուչ Միշա Հակոբյանը:

Վրաերթի մասին Երևանի ճանապարհային  ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել  էր  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի  կողմից նյութեր էին  նախապատրաստվում: 

Shamshyan.com 

24 Հունիս, 2021 18:53
1317
; ;