Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ Շուշանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ հաշվի առնելով Շ.Շուշանյանի 2021 թվականի հունիսի 22-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի հունիսի 23-ից Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ ՇՈԻՇԱՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»:

1338