Հրշեջները մարել են Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում բռնկված հրդեհը, որի ճարակ է դարձել 110 հա խոտածածկույթ։ 

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդմամբ, հունիսի 24-ին, ժամը 07։25-ին վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։05-ին: Այրվել  է մոտ 110 հա խոտածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև տեղի բնակիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում է, որ հունիսի 23-ին, ժամը 19:55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել էին հրդեհաշիջման աշխատանքներ, սահմանվել էր հերթապահություն։

24 Հունիս, 2021 19:41
539
; ;