Կառավարության շենքի դիմաց նստացույց անող գերեվարվածների հարազատներին լուսաբանող նյութերի մեկնաբանություններում տեսնում եմ վերջիններիս ուղղված ամենատարբեր քննադատությունները, որոնք ինձ ուղղակի ապշեցնում են։ Մեր հայ տղաներին անհիմն կերպով Բաքվում դատում են, իսկ մեզանից ոմանք համարձակվում են նրանց հարազատներին քննադատե՞լ։

Դուք անգամ պատկերացում չունեք, թե այդ մարդիկ ինչպիսի մղձավանջի մեջ են ապրել նախորդող ամիսներին։ Որևէ մեկն իրավունք չունի նրանց քննադատելու որեւէ քայլի համար։

Այսօր հանդիպմանը փոխհամաձայնություն ձեռք բերվեց և հետագայում մեր աշխատանքային մոտեցումները հնարավոր կլինի իրականացնել այլ ձևաչափով։ Բոլորիս խնդրում եմ լինել ավելի զուսպ, հարգել այս մարդկանց ներկա խնդիրը և համընդհանուր ջանքերով մեր տղաների վերադարձը արագացնել։ Հասկանալի պատճառներով գործընթացից բխող մանրամասներն այս պահին չեմ կարող գրել։

Պետք է ջանքերը մեկտեղել, որ մեր տղաները ժամ առաջ վերադառնան հայրենիք։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

24 Հունիս, 2021 21:16
703
; ;