SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ստեփանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է  հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած  մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության  փաստով  նոր մանրամասներ:

Պարզվել է՝ այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում  Արմեն Հովհաննիսյանը քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց  հետ գնացել են Գոռավան գյուղի գերեզմանատուն, որտեղ  2 կամ ավելի անձանց ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իրենց մոտ գտնվող հրազեններով՝ ինքնաձիգով, գնդացրով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գոռավան գյուղի բնակիչներ, եղբայրներ  Գոռ և Գևորգ Պետրոսյանների, Արարատ քաղաքի բնակիչ Ռուբեն Ավետիսյանի, Վեդի քաղաքի բնակիչ Կարեն Սաֆարյանի և նրաց հետ գտնված դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ արձակված կրակոցները չեն դիպել ոչ ոքի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռ. Ավետիսյանի կողմից որսորդական հրացանով արձակած պատասխան կրակոցների հետևանքով Ա. Հովհաննիսյանը մահացել է, ինչից հետո  փոխհրաձգության մասնակիցները դիմել են փախուստի:

Երեկ քննիչը դիմել էր  Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և հարուցված քրեական գործի շրջանակում  միջնորդություն  է  խնդրել դատարանից, որպեսզի խուզարկություն կատարվի կասկածյալներից Արարատի մարզի բնակիչ, 43-ամյա Կարեն Պ.-ի բնակարանում:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը  և երբ քննիչներն ու ոստիկանները ժամանել են նրա բնակարան, նա ներկայացրել է «Բայկալ» տիպի  1 փողանի ողորկափող որսորդական հրացան, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով:

Ոստիկաններն ու քննիչները պարզում  են զենքի օրինականության աղբյուրը և եթե օրինական է,  ապա ում անունով  է այն հաշվառված:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

24 Հունիս, 2021 21:26
864
; ;