Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի Հայաստանը։

Բացի Արոնյանից, Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։ Մրցաշարը կկայանա Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Մրցանակային ֆոնդը 1,892,500 ԱՄՆ դոլար է։

Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

24 Հունիս, 2021 22:36
123
; ;