Հաստատվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ։

Ամսական դրամաշնորհների տրամադրումը կիրականացվի ևս 3 ամիս՝ 2021 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսների համար։

Ծրագրից կարող են օգտվել այն տնտեսավարողները, որոնց գործունեության առնվազն 50 տոկոսն իրականացվում է կացության կազմակերպման և զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման ու զբոսաշրջային ոլորտի այլ ծառայությունների տրամադրման ոլորտներում։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

24 Հունիս, 2021 22:48
197
; ;