Արդեն  2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից  6 մարտական հաշվարկ պայքարում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում այրվող մոտ 3 հեկտար տարածություն ունեցող բուսածածկույթում առաջացած կրակի դեմ:

Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայր եհն ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ու փրկարար ծառայության  տնօրեն Արմեն Գասպարյանը: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ:

 Տեղում են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման  բաժնի օպերատիվ խումբը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

576