Մոսկվայի «Սպարտակի» նախկին բժիշկ Միխայիլ Վարտապետովը պատասխանել է Սիրողական ֆուտբոլային լիգայի (ԼՖԼ) խաղում ֆուտբոլիստի մահվան պատճառների մասին հարցին։

Հիշեցնենք, որ դեպքի մասին հայտնի էր դարձել կիրակի օրը: Հաղորդվում էր, որ հանդիպման սկզբում խաղացողներից մեկը առանց ակնհայտ պատճառի ընկավ խոտածածկին: Խաղին շտապօգնություն չկար: Այդ պատճառով հանդիպման մասնակիցներն իրենք են առաջին օգնություն ցուցաբերել:

«Թիմակիցների և ընկերների խոսքերի հիման վրա կարելի է ենթադրել, որ տղան մահացել է սրտի անսպասելի կանգից: Ինչո՞ւ է դա ավելի տարածված երիտասարդների մոտ: Միանգամից կա երկու պատճառ. փոքր երեխաների և դեռահասների մոտ դա հաճախ արտահայտվում է թերզննությունից կամ ընդհանրապես որևէ քննության բացակայությունից, և երկրորդ, երիտասարդ տարիքն ինքնին դառնում է ռիսկի գործոն (դա գալիս է առաջին պատճառից)։ Մենք բժշկական մանրամասներ չունենք, բայց իրավիճակն, անշուշտ, նման է այն դեպքին, որը պատահեց Էրիկսենի հետ»,- Վարտապետովի խոսքը մեջբերում է «Չեմպիոն» պորտալը:

Նշվում է, որ մահացած ֆուտբոլիստը չի ընդգրկվել խաղի հայտում:

 

1745