Արտակարգ դեպք Լոնդոնում․ Տեսանյութ

Լոնդոնի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել: Հրշեջները փորձում են մարել մետրոյի Elephant & Castle կայարանի մոտ բռնկված խոշոր հրդեհը: Այրվում են կոմերցիոն շինություններ, մեքենաներ և հեռախոսային խցիկ:
Այս մասին ասվում է հրշեջ ծառայության տարածած հաղորդագրության տեքստում:
«Ամբողջությամբ այրվում է երկաթուղու կամարների ներքևի մասի երեք կոմերցիոն օբյեկտ, չորս մեքենա և Elephant and Castle երկաթգծի կայարանի հեռախոսային խցիկը: Ճանապարհները փակ են և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այցելել այդ շրջան, ինչպես նաև փակ պահել պատուհաններն ու դռները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հրդեհի վայրում աշխատում է տասը հրշեջ մեքենա և 70 հրշեջ:
28 Հունիս, 2021 22:38
962
ԵՄ խորհրդի ընդունած որոշումները համահունչ են ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Լոնդոնում
22 Հուլիս, 2024 22:52
Լոնդոնում Եղիսաբեթ 2-րդ թագուհու սգո արարողության ժամանակ ձերբակալվել է մոտ 70 մարդ
20 Սեպտեմբեր, 2022 15:17
Լոնդոնում կորոնավիրուսի օմիկրոն շտամը դարձել է գերիշխող
15 Դեկտեմբեր, 2021 00:26