Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը խոշոր հաղթանակ տարավ Բոլիվիայի նկատմամբ Բրազիլիայում կայացած Ամերիկայի գավաթի խաղում:

A խմբի հանդիպումը, որը տեղի ունեցավ Կույաբայում, ավարտվեց 4:1 հաշվով հօգուտ արգենտինացիների։ Գոլի հեղինակներն են՝ Ալեխանդրո Գոմեսը (6-րդ րոպե), Լիոնել Մեսսի (33 րոպեին 11 մետրանոց, 42) և Լաուտարո Մարտինեսը (65)։ Պարտվողներից աչքի է ընկել Էրվին Սաավեդրան (60):

Մեսսին անցկացրեց իր 148-րդ ազգային հանդիպումը և այս առումով դարձավ միանձնյա առաջատարը՝ անցնելով Խավիեր Մասկերանոյից (147):

Խմբային մեկ այլ խաղում Ուրուգվայը 1։0 հաշվով ջախջախեց պարագվայցիներին՝ բարձրանալով երկրորդ տեղը:

A խմբից քառորդ եզրափակիչ դուրս են եկել հետևյալ երկրների հավաքականները. Արգենտինա (10 միավոր), Ուրուգվայ (7), Պարագվայ (6) և Չիլի (5), Բոլիվիա (0)։

Քառորդ եզրափակչի զույգերի կազմը հետևյալն է.
Արգենտինա - Էկվադոր,
Ուրուգվայ - Կոլումբիա,
Պերու - Պարագվայ,
Բրազիլիա - Չիլի:

137