2021 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի հինգերորդ տուրի հանդիպմանը Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ Բոլիվիայի ազգային հավաքականի նկատմամբ:

Հանդիպումը տեղի ունեցավ Կույաբայի «Արենա Պանտանալ» մարզադաշտում եւ ավարտվեց 4։1 հաշվով։

Արգենտինայի հավաքականի կազմում դուբլով առանձնացավ Լինոնել Մեսսին։ Մեկական գնդակ խփեցին Ալեխանդրո Գոմեսը եւ Լաուտարո Մարտինեսը։ Բոլիվիայի ազգային հավաքականի կազմում միակ գնդակը խփեց Էրվին Սաավեդրան։

Նշենք, որ Բոլիվիայի հետ խաղը Մեսսիի կարիերայում` Արգենտինայի հավաքականի կազմում 148-րդն էր։ Նա գերազանցեց Խավիեր Մասկերանոյի ռեկորդը, որն անցկացրել էր 147 հանդիպում։

275