Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կանխատեսում է 2021 թվականին տնտեսության 4,2%-ով աճ այն երկրներում, որտեղ նա իրականացնում է ծրագրեր։ ՎԶԵԲ-ի տվյալներով՝ տնտեսական վերականգնումը կազդի հատկապես արդյունաբերության եւ մանրածախ առեւտրի ոլորտներում տնտեսական աճի վրա։ Այս մասին ասված է բանկի՝ տարածաշրջանային տնտեսական հեռանկարների մասին հրապարակված զեկույցում։
«Ընդլայնված պատվաստումների ծրագրերը եւ բարելավված հանրային առողջությունը թույլ տվեցին վերացնել սոցիալական հեռավորությունը եւ այլ սահմանափակումները: Արդյունքում՝ տնտեսությունը վերսկսվեց։ Արդյունաբերական արտադրությունը եւ մանրածախ վաճառքները զգալիորեն վերականգնվել են, իսկ մարդկանց շարժունակությունը այն շրջաններում, որտեղ ներդրումներ է կատարում բանկը, միջին հաշվով վերադարձել է մինչ համաճարակային մակարդակին»,- ասված է փաստաթղթում:
Ընթացիկ կանխատեսումը բարելավվել է նախորդ տարվա սեպտեմբերին հրապարակված կանխատեսման համեմատ, որտեղ բանկն ակնկալում էր երկրերնի ՀՆԱ-ի աճ միայն 3,6%-ով:
Իրավիճակը տարածաշրջանում
Ակնկալվում է, որ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) տնտեսությունները կաճեն 2,8%-ով, իսկ 2022-ին՝ 3,0%-ով: Ընթացիկ տարվա համար սա 0,2%-ով ավելի լավ է, քան կանխատեսվում էր, իսկ 2022-ին՝ 1,1%-ով կանխատեսվածից ավելի վատ:
Մարիամ Գևորգյան