ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ

Քանի որ ընդդիմությունը վիճարկում է արտահերթ ընտրության արդյունքները և նոր խորհրդարանը քիչ ավելի ուշ կձևավորվի, ապա տեղին է արձանագրել որոշ իրողություններ, մասնավորապես այս ընտրություններն ապացուցեցին, որ

1. Ժողովրդական էլիտան բացարձակ հանրային վստահություն է վայելում առանց էյֆորիայի, ստանալով ընտրությանը մասնակցած քաղաքացիների շուրջ 54 տոկոս քվեները,որը բավականին բարձր ցուցանիշ է դիտվում քաղաքակիրթ երկրներում։ Արդյունքում գրեթե բոլոր երկրները շնորհավորեցին իշխանությանը՝ ազատ և արդար ընտրություններում հաղթելու առիթով։ Այսօր էլ նրանց միացավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

2. Հանրային լարվածության բարձր ֆոնը ցրվեց՝ տեղի տալով ավելի սթափ վերլուծությունների, հասարակության մոտ դրական սպասումների հնարավորություն ձևավորելու առումով։

3. Կեղծ էլիտայի ատելության և հայհոյանքի խոսքն արժեզրկվեց՝ չստանալով քաղաքացու քվեն։Այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք աջ ու ձախ վիրավորում և զրպարտում էին, հայտնվեցին քաղաքականությունից դուրս։

ԵՎ ուրեմն՝ ժամանակն է անցնել պետականաստեղծ աշխատանքի, ծրագրել բոլոր անելիքները և ապահովել բարձր կատարողական կարգապահություն։

Աստված պահապան մեր ազգին...

Միասին կառուցենք և շենացնենք մեր երկիրը...»:

 

1607