Հայաստանի  ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները,  մարզիչներ Գոռ Հարությունյանի և Դավիթ Խաչատրյանի ղեկավարությամբ, 12-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրին Գորիում։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Վրաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ համատեղ մարզումները դրական նշանակություն ունեցան տակտիկական մտահղացումների և մրցափորձի հարստացման առումով:

Մեր թիմերը այսօր վերադառնում են հայրենիք և հուլիսի 6-ից  օլիմպավանում կրկին կներգրավվեն ուսումնամարզական հավաքում: Դրան կհաջորդեն Ռումինիայում (Բուխարեստ) և Չեխիայում (Պրահա)  սկսվելիք  Եվրոպայի պատանեկան և երիտասարդական թիմերի մասնակցությամբ գավաթի  խաղարկությունները:

1158