
Վրացական արմատներով ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլին կնոջ հետ ժամանել է Հայաստան՝ ծննդյան օրը նշելու համար: Այսօր երգիչն իր Facebook - յան էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել։
«Շնորհակալություն Աստծուն, որ ստեղծել է ինձ։ Շնորհակալություն իմ ծնողների սիրուն միմյանց հանդեպ, որի շնորհիվ ես լույս աշխարհ եկա։ Շնորհակալություն իմ հարազատ քաղաք Թբիլիսիին, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ։ Շնորհակալություն երաժշտությանը, որը մինչ օրս ինձ ուղեկցող աստղն է։ Երաժշտության շնորհիվ ես ինչ-որ մեկին պետք եմ։
Շնորհակալություն իմ ընտանիքին, իմ Իրչկային, իմ երեխաներին։ Շնորհակալություն իմ ունկնդիրներին, նրանց, ովքեր հավատում են իմ ուժերին: Շնորհակալություն նրանց, ովքեր չեն լսում իմ երաժշտությունը, բայց ճանաչում են ինձ եւ հարգում են որպես մարդ, որպես տղամարդ: Ինձ համար դա մեծ պատասխանատվություն է։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծնվել են այս օրը՝ փոքրից մեծ։ Ծնունդս շնորհավոր»։