«Ցանկանում ենք ձեզ ներկայացնել հաշվետվություն, թե ինչ գործունեություն է ծավալել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում: Մեզ համար կարևոր զեկույցների շրջանակներում հանդես ենք եկել կարևոր շեշտադրումներով, ինչպիսին իհարկե առաջին հերթին գերիների հարցն է և այդ խնդրի լուծումը»,- այս մասին այսօր ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

«Խնդիրը պետք է դիտարկել զուտ հումանիտար ասպեկտի շրջանակներում: Ազատ մամուլի և մեդիա ազատության մասին զեկույցում Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետևանքով այդ երկրում գեներացվել է ատելություն և թշնամանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նաև պրոգրես զեկույցի շրջանակներում ենք հանդես եկել մի շարք շեշտադրումներով և ներկայացրել ենք այն կարևոր հարցերը, խեսել ենք նաև վերջին ընտրություններից և դրա վերաբերյալ հնչող գնահատականներից»,- ներկայացրեց պատգամավորը:

Հայրապետյանն ասաց, որ ակտիվ քննարկումներ են եղել նաև հանձնաժողովներում: Պատգամավորն ասաց, որ ադրբեջանցի գործընկերներն անընդահատ խոսում էին խաղաղության մասին: «Կարևոր ենք համարում այն կեղծ թեզը, որ ստեղծում էին: Որովհետև գալիս՝ եվրոպական պլատֆորմում խոսում են խաղաղությունից, վերադառնում են Ադրբեջանում այցելում ռազմավարի պուրակ և գեներացնում ատելություն հայի նկատմամբ»:

247