Ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է change.org-ում ստեղծված պետիցիան, որով առաջարկվում է բոյկոտել վաղն Ադրբեջանում Եվրո 2020 քառորդ եզրափակչի անցկացումը։

Տեսանյութը, որը հրապարակվել է խնդրագրին կից ներառում է հետեւյալ հեշթեգերը․#Բոյկոտել Ադրբեջանը#Ազատել հայ գերիներին#Դադարեցնել խաղերը քանի դեռ նրանք չեն վերադարձել տուն։

«Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ կատարի, իսկ հետո միջազգային իրադարձություններ անցկացնի, կարծես ոչինչ չի եղել: Եվրո 2020-ի քառորդ եզրափակչի մարզադաշտը շատ քիչ հեռավորության վրա է գտնվում այն խայտառակ ռասիստական «Հաղթանակ» այգուց, որտեղ ցուցադրվում են զոհված հայ զինվորների սաղավարտներ և ռասիստական ծաղրանկարներ:  

Խնդրում ենք ստորագրել change.org խնդրագիրը»,- գրել է Թանկյանը։

625