Aravot.am-ը գրում է. Երեկ Գյումրու  բնակիչներից մեկը՝  Ռազմիկ Գյադուկյանը, դիմել  է Ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում  ներկայացնելով այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հարվածել  է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Քաղաքացին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել  ժամը 17.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում,  «Սլաբոդկա» թաղամասում՝ Ջիվանու փողոցում , որտեղ իր ու Սպարտակ Ղուկասյանի միջև վիճաբանություն է ծագել  Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն տալու պատճառով։

Վիճաբանության ժամանակ, ըստ քաղաքացու բողոքի, Սպարտակ Ղուկասյանը  ձեռքի ափերով հարվածել է իր ականջներին, այնուհետ երկու անգամ բռունցքով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

  Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում

3952