Հունիսի 30-ին կայացած տարեկան ժողովում Հայէկոնոմբանկն  ամփոփեց 2020թ. արդյունքները` մի շարք կարևոր ձեռքբերումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով:

 Հայէկոնոմբանկի տարեկան ժողովից հետո,  Բանկի խորհդրի որոշմամբ Սարիբեկ Սուքիասյանը վերընտրվեց Հայէկոնոմբանկի խորհդրի նախագահ:

Իր խոսքում Սարիբեկ Սուքիասյանը կարևորելով բանկի գործունեության մեջ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի կիրառումն ու ռազմավարական ծրագրով նախանշված կայուն զարգացման ապահովումը նշեց.«Առաջիկայում ևս ամրապնդելու ենք դիրքերը շուկայի բոլոր հատվածներում՝ մասնակից դառնալով տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին` մեր գործընկերների համար մնալով որպես վստահելի ֆինանսական կառույց»:

 

1719