Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ արծարծված` անվճար դեղերի հատկացման վերաբերյալ իրազեկման ու դրանով պայմանավորված հարցերին` առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մինչև 2018 թվականը տրամադրվել է 312 քիմիական անվանում դեղ (Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկից), իսկ 2018 թվականից հետո դեղերը համալրվել են՝ հասնելով 450-ի:

Դեղերը հատկացվել են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին, ընդ որում, 2018 թվականից հետո շահառուների ցանկն ընդլայնվել է շուրջ 265 հազարով՝ ներառելով՝

 

ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին (նախկին՝ 30.01-ի փոխարեն),

 

արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց,

 

Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց,

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ):

Այս ծրագրով նախատեսած ֆինանսական միջոցները կազմել են՝ մինչև 2018 թվականը 800-900մլն, դեղերի տրամադրման ծառայության կատարողականը բժշկական կազմակերպությունների կողմից կազմել է շուրջ 70%՝ կապված դեղերի հիմնական ցանկում ներառված դեղերի սահմանափակ տեսականիի հետ: ՀՀ դրամ, իսկ 2018 թվականից հետո՝ շուրջ 1 մլրդ 300 մլն ՀՀ դրամ, ներկայումս սույն ծրագրով առկա են գերակատարումներ՝ շուրջ 15-20%-ով:

1031