Արգենտինայի ֆուտբոլիստները հաղթեցին Էկվադորի ընտրանուն և դուրս եկան Բրազիլիայում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչի հանդիպումը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Գոյնիայում, ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ արգենտինացիների: Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գնդակը խփեց 90-րդ րոպեին, ինչպես նաև գոլային փոխանցում կատարեց Ռոդրիգո Դե Պոլին (40) և Լաուտարո Մարտինեսին (84): Էկվադորցիները հանդիպումն ավարտեցին փոքրամասնությամբ `Պիերո Ինկապիերին հեռացնելուց հետո (90):

Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Արգենտինան կխաղա Կոլումբիայի հետ, որը 11 մետրանոցներով հաղթեց Ուրուգվային:Հանդիպման հիմնական ժամանակը, որը տեղի ունեցավ Բրազիլիայում, ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ 11 մետրանոց հարվածների շարքում կոլումբիացիներն ավելի դիպուկ էին ՝ 4:2:

157