Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակչի Էկվադորի դեմ խաղում տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը:

Այս կերպ, ֆուտբոլիստը տուգանայինից կատարած հարվածով 58-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը ազգային թիմի կազմում:

Այս ցուցանիշով Մեսսին առաջ անցավ «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (57):

Վերջերս Մեսսին նույն ցուցանիշով գերազանցել էր Ռոնալդուին նաև ակումբային կարիերայում:

 

Աղբյուր՝ tert.am

114