Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական Մայր Եկեղեցում տեղի ունեցած եկեղեցու տարեկան ընդհանուր ժողովը հուլիսի 7-ին ընտրել է ծխական խորհրդի նոր կազմը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեկան ընդհանուր ժողովն անցավ կառուցողական քննարկումների մթնոլորտում, համայնքի մաս կազմող և տարբեր ծագում ունեցող հայերով լեցուն սրահում: Շվեյցարիայի Առաջնորդական տեղապահ և Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալջանյանը և նորընտիր խորհրդի անդամները  ընդգծեցին կորոնավիրուսային համաճարակի պատճառով եկեղեցու առաջ ծառացած խնդիրներին, ինչպես նաև վերջին ամիսներին Հայաստանի շուրջ ձևավորված բարդ իրավիճակին դիմակայելու համար համայնքի բոլոր անդամների միասնական ջանքերի համախմբման և համազգային միասնության անհրաժեշտությունը: Կանոնադրությանը համաձայն նորընտիր խորհրդի կազմից ընտրվեցին հետևյալ անձերը որպես`

- Ատենապետ` Օննիկ Գազանջյանը,

- Փոխատենապետ` Հայկ Հովհաննիսյանը,

- Գանձապահ` Առնո Սերաբյանը,

- Քարտուղար` Սիմա Փափազյանը:

Խորհրդի մյուս անդամներն են` Սարգիս Նարոյան, Հրաչ Յագան, Կորյուն Ալավերդյան, Հակոբ Գյուզելթաշճյան, Արաքսի Սահիլ-Միգիրդիչյան: Ժողովը փակվեց Տեղապահ Հայր Սուրբի պահպանիչ աղոթքով և օրհնության խոսքով:

227