Պորտուգալիայի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ֆուտբոլային կարիերան շարունակել իտալական գրանդում՝ Յուվենտուսում:

La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատել թուրինյան ակումբի ղեկավարության հետ և հայտնել, որ պորտուգալացին ցանկանում է կարիերան շարունակել իտալական գրանդում: Աղբյուրի հաղորդմամբ՝ «Յուվենտուսը» նույնպես ցանկանում է, որ Ռոնալդուն մնա թիմում:

«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը: Ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայմանագիր կնքել, որը կգործի մինչև 2023 թվականի ամառ:

Պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսում» է 2018 թվականից, նա թիմի կազմում անցկացրել է 97 հանդիպում, դարձել 81 գոլի հեղինակ:

Չնայած այն հանգամանքին, որ Պորտուգալիայի ազգային հավաքականը դուրս է մնացել Եվրո2020-ից, բայց Ռոնալդուն շարունակում է գլխավորել մրցաշարի լավագույն ռմբարկուների աղյուսակը՝ իր խփած 5 գոլերի շնորհիվ:

 

Աղբյուր՝ armtimes.com

109