Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ռոբերտի Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:

363