ՀՀ ոստիկանությունը հայտնում է Աշտարակի քրեական հետախույզների կողմից ապօրինի հրազենի հայտնաբերման մասին։

 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: «Հուլիսի 2-ին, կեսգիշերն անց, մեքենան հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվեց զննություն: Սրահից հայտնաբերվեց գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվեց ու կնքվեց:

«Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

340