Իջևանում՝ իր հարազատ դպրոցի բակում բացվեց հերոս Մանվել Գալստյանի հիշատակին նվիրված խաչքարը:

Մանվելը ծնվել է 2002 թ., Իջևանում: Ծրագրավորողի իր ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է զինվորական ծառայության, տեղակայվել Ջրականում: Լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ արիաբար կռվել է ոսոխի դեմ: Զոհվել է հանուն Հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 9-ին՝ փրկելով շատ հադրութցիների:

Մանվել Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Տեսանյութը՝ Tavush TV-ի

 

2266