2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնված երեխաների մեջ գերակշռել է աղջիկների թիվը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 աղջիկ եւ 60 տղա։ 56 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 27 երեխա՝ Գավառի, 19 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 19 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսի ծնունդներն ավելացել են 2019 եւ 2020 թվականի հունիսին գրանցված ծնունդների համեմատ։ Այսպես, 2019 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 110, 2020 թվականի հունիսին՝ 97 երեխա։

158