ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը:

Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին:


Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։ Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են․ Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ, Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, Ալվարդ Սեմիրջյան – գրականագետ, Հասմիկ Խեչիկյան – գրականագետ, Քրիստինե Հովհաննիսյան - գրականագետ։

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը: Փառատոնի ընթացքում նախատեսվում են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։

717