Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճած Իտալիայի հավաքականին հազարավոր երկրպագուներ են դիմավորել Հռոմում։ Նախորդ անգամ Իտալիան Եվրոպայի չեմպիոնական գավաթը նվաճել էր 1968–ին։

Եվրո-2020-ի եզրափակիչում Անգլիային հաղթելու (1։1, 11մ՝ 3։2) շնորհիվ Իտալիան անպարտելի շարքը հասցրեց 34 հանդիպման՝ բարելավելով ազգային ռեկորդը։

Համաշխարհային ռեկորդակիրներին հավասարվելու համար իտալացիներին պետք է մեկ անպարտելի խաղ։

Իսպանիայի հավաքականը 2007-2009-ին պարտություն չի կրել 35 անընդմեջ խաղում։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Բրազիլիայի հավաքականը 1993-1996 թվականներին։

 

Աղբյուր՝ sport.news.am

5671