ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները պատվաստվել են COVID-19-ի դեմ
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19 համավարակի դեմ:
Պատվաստման գործընթացն իրականացվել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից:
Աշխատակազմի հետ պատվաստվել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը:
«Պետք է հրաժարվել միջնադարյան նախապաշարումներից և հետևել առաջադեմ երկրների մասնագիտական փորձին, թե ինչպիսին են Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները: Պատվաստումը միակ տարբերակն է՝ կասեցնելու համավարակի տարածումը և, ի վերջո, նվազեցնելու հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը»,- ասել է Արա Խզմալյանը:
15 Հուլիս, 2021 14:17
594
Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
24 Հուլիս, 2026 17:01
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
19 Հուլիս, 2026 12:44
Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
17 Հուլիս, 2026 14:28