Որքա՞ն կտուգանվեն անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու դեպքում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100.000-200.000) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի (300.000-400.000) չափով:
02 Սեպտեմբեր, 2020 21:22
1079
Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը
01 Սեպտեմբեր, 2026 09:48
Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24 Օգոստոս, 2026 18:33
Դավիդ Թավադյանը՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
14 Օգոստոս, 2026 19:33