Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով երկրում հիմնվելու է Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ, գրում է ermenihaber-ը:

Այն գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո:

Ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր պետական ինստիտուտ՝ հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը ժխտող քաղաքականության համար:

Էրդողանի նոր որոշումով ստեղծվում է թուրքական ժխտողական քաղաքականության ուժեղացման ևս մեկ մեխանիզմ:

 

Աղբյուր՝ armtimes.com

157