Ռուս խաղաղապահներն ապահովում են Մարտակերտի շրջանում բերքահավաք իրականացնող բնակիչների անվտանգությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտակերտի շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը:

Այս տարածաշրջանում ցորենի բերքահավաքը մեծ ուշացումով է սկսվել, քանի որ արդեն երկու ամսից կսկսվի աշնանացանը, իսկ դաշտերը չեն հասցնի վերականգնվել:

«Վախենում էինք ադրբեջանական դիրքի մոտ մեր բերքը հավաքել, խաղաղապահների շնորհիվ այլևս չենք վախենում։ Շնորհակալություն մեզ օգնելու համար», - ասել է տեղի բնակիչ Ռուսլանը։

Մարտակերտի շրջանի դաշտերի բերքը հավաքելուց հետո Արցախում բերքահավաքը գրեթե կավարտվի, բայց տեղի բնակիչներն արդեն դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոն, որպեսզի ցանքը չխափանվի։

«Մենք աշխատում ենք դաշտում, բերքը հավաքում, բայց սահմանների տարանջատումից հետո մեզ անհրաժեշտ է ռուս խաղաղապահների օգնությունը, որ բերք հավաքենք», - ասել է կոմբայնի վարորդ Վիտալի Լազարյանը:

 

Աղբյուր՝ armeniasputnik.am

1551