«Ռոման» միջմրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղն է անցկացրել՝ մրցելով իտալական «Մոնտեկատինիի» հետ։ Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 10:0 հաշվով։

Հռոմեական թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Մայորալը, իրենց ակտիվում մեկական գոլ են գրանցել Պերեսը, Մանչինին, Կալաֆիորին, Զանիոլոն, Զալվեսկին, Դիավարան, և գրանցվել է մեկ ինքնագոլ։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցել է հանդիպմանը։ Եվս մեկ ընկերական խաղ «Ռոման» կանցկացնի հուլիսի 28՝ մրցելով պորտուգալական «Պորտուի» հետ։

133