Բելգիայի հարավում մինչեւ 11-ի Է հասել Է հեղեղման զոհերի թիվը, որը դարձել Է ամենասաստիկը վերջին 20 տարվա ընթացքում: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել Է RTBF հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իշխանությունները հավաստել են 11 մարդու մահը, անհայտ կորած են համարվում երեք փրկարարներ, որոնց նավակը շրջվել Է ցեխահոսքի մեջ»,- հայտնել Է հեռուստաալիքը: Հեղեղումը Վալոնիայում՝ Բելգիայի հարավային մասում, սկսվել Է հուլիսի լույս 15-ի գիշերը հզոր տեղատարափ անձրեւների հետեւանքով: Հուլիսի 15-ին անձրեւները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, եւ իրադրությունն արագորեն վատթարացել Է:

Վերջին օրը երկրում տեղացել Է անձրեւների մեկուկես ամսվա նորման: Վալոնիայում գործնականում լիովին ջրի տակ են սուզվել մի քանի տասնյակ բնակավայրեր, առանձնապես տւժել են Լիեժի նահանգը, Լիմբուրգը եւ Արդենների նախալեռնային շրջանը: Քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասնում Է 50 – 60 սանտիմետրի, առանձին դեպքերում այն բարձրեցել Է մինչեւ մեկ մետր: Ավելի քան երկու տասնյակ տուն Է քանդվել ցեխի հոսքերից: Փրկարարներն օգտագործում են մոտորանավակներ եւ ուղղաթիռներ ջրով շրջափակված մարդկանց տարահանելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

649