Հրապարակված թվերը, մասնագետների գնահատմամբ, վկայում են տարածաշրջանում էկոլոգիական մեծ աղետի մասին։

Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը հայտարարել է, որ ավարտել է Արարատի մարզում արագիլների հաշվառման գործընթացը։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված են։

Կազմակերպությունը 2020թ–ից իրականացնում է արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որոնց նպատակն է պարզել ՀՀ–ում արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրներ, պատճառներն ու աղտոտված արագիլների քանակը։

Արարատի մարզից հետո աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։

Գերմանիայի Բնության պահպանության միության հայաստանյան գրասենյակը խոստանում է առաջիկայում ներկայացնել ուսումնասիրությունների վերջնական տվյալները, որոնք ցույց կտան աղետի իրական չափերն ու մասշտաբները։

100