Լիբանանում ներքաղաքական իրավիճակը սրվել է: Երկրի հյուսիսային Տրիպոլի քաղաքում անկարգությունների ժամանակ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել ավելի քան 20 մարդ, այդ թվում հինգ զինվորական՝ փոխանցում է Al Arabiya-ն:

Միաժամանակ Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները Լիբանանի իշխանություններին կոչ են անում անհապաղ կաբինետ ձևավորել, և միջազգային համաժողով են նախատեսել բազմաթիվ ճգնաժամերից հետո Լիբանանում կայունության հաստատմանն աջակցելու համար:

1lurer.am

581