Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հուլիսի 13-ին կինը լույս աշխարհ է բերել երեքգլխանի երեխայի, տեղեկացնում է Dailystar-ը։

Նորածնի մայրը նորմալ հղիություն է ունեցել, ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, ուստի երեքգլխանի երեխայի ծնունդը ցնցել է բոլորին։ Երեխային պառկեցնելիս վերմակն այնպես են հարմարեցնում, որ փոքրիկը կարողանա իր երեք գլուխներով հարմար պառկել։

Մայրը և երեխան իրենց լավ են զգում, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից ու տուն վերադարձել։

1449